Պարսկերեն սովորելիս առաջին քայլը շատ կարևոր և կենսական է: Լեզվի ուսուցման այս նախնական էտապում պարսկերեն սովորողը պետք է ընտելանա պարսկերենին, որպեսզի կարողանա լեզվի յուրացման այս պրոցեսից հաճույք ստանալ: Եթե պարսկերեն սովորող ուսանողը լեզվի ուսուցման հենց առաջին էտապից պարզ ու հստակ պատկերացում կազմի պարսկերենի կառուցվածքի և առանձնահատկությունների մասին, մեծ հաճույքով ու արագորեն կյուրացնի այն: «Առաջին քայլը» (Գամ-է ավալ) մի գիրք է, որ հենց այդ հստակ պատկերացումը ստեղծելու նպատակով է կազմվել` հիմնվելով իրանցի և օտարերկրացի պարսկերեն դասավանդող ուսուցիչների և դասախոսների դասավանդման բազմամյա փորձի վրա: Գրքի հիմնական նպատակը այն է, որ պարսկերենը նոր յուրացնողներն ուսուցման հենց սկզբից կիրառեն պարսկերեն կարևոր քերականական կարգերը, բառերն ու նախադասությունները: Գրքի բոլոր վարժությունները փոխկապակցված են և դրանցից յուրաքանչյուրի կատարման կարևոր նախապայմանն է լեզվական թիրախավորված հստակ խնդիրների լուծումը:
«Առաջին քայլը» (Գամ-է ավալ) գիրքը շարադրված է ժամանակակից խոսակցական լեզվով և լեզվի ուսուցման հենց սկզբից մեծ ուշադրություն է դարձնում բոլոր լեզվական հմտությունների զարգացմանը: Այս գրքի դասավանդման և յուրացման համար նախատեսված է 40-ից մինչև 60 ժամ ուսուցում, որի ընթացքում պարսկերենը նոր յուրացնողն առանց խոչընդոտի և մեծ հաճույքով ծանոթանում է պարսկերենի հիմնարար և լայն կիրառություն ունեցող քերականական կառուցվածքներին, յուրացնում է այս էտապի համար ընդգրկուն պառապաշարը, հասակացողությունները և դրանց ճիշտ կիրառումը:
«Առաջին քայլը» (Գամ-է ավալ) գրքում պարսից լեզվի ուսուցումը կատարվում է կիրառելով լեզվի ողջ գունապնակն ու ներուժը, և գիրքն ավարտելուց հետո լեզուն նոր յուրացնողը կարողանում է խոսել, կարդալ և նույնիսկ գրել պարսկերեն: Պարսից լեզվի գեղեցիկ և հարուստ աշխարհում Ձեր առաջին քայլը կատարե'ք վստահ և հաճույքով, քանզի յուրաքանչյուր գործի հաջողության կեսը կախված է նրա հաջող մեկնարկից: